Իրավապաշտպան․ Լաչինի ճանապարհի շրջափակումը ԼՂ-ում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի

Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի շրջափակումը, որը շարունակվում է արդեն 8 ամիս, Լեռնային Ղարաբաղում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի, տառապանքի ու զրկանքների։ Այս մասին X (Twitter) իր միկրոբլոգում գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։

«Նա պետք է անհապաղ կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները և դադարեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների փոխադրման և ազատ տեղաշարժի ճանապարհի արգելափակումը», – ասել է Ռոթը, որը նաև հրապարակել է Բաքվին ուղղված ՄԱԿ-ի փորձագետների՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու, կոչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031