
Ասկերանի շրջանում ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայություն

ԱԻ պետական ծառայության, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորական խմբերը, օգոստոսի 11-ին`օրվա տարբեր ժամերի, ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Այգեստան և Իվանյան համայնքների տարածքում։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Չպայթած և կյանքի համար վտանգ հանդիսացող ռազմամթերքը բնակավայրերի հարակից տարածքներում հայտնվել են 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում, Ադրբեջանի կողմից Արցախի հրետակոծության ժամանակ։
Մինչ օրս սակրավորները Հանրապետության տարածքում իրականացնում են հետախուզական, անհրաժեշտության դեպքում` տեղում դրանց ոչնչացման աշխատանքներ։
Հորդորում ենք, պայթյունների ձայն լսելու դեպքում`խուճապի չմատնվել», – ասված է տարածված հաղորդագրության մեջ։