Ստամբուլում համընդհանուր տրանսպորտային թանկացումներ են

Թուրքիայի արևմուտքում գտնվող Ստամբուլ քաղաքում հասարակական տրասնպորտի և տաքսի ծառայությունների մատուցման գները թանկացել են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես տաքսի ծառայությունների սկզբնական պարտադիր վճարման գումարը թանկանալով 51.52%, հասել է 19.17 լիրայի (թուրքական փողի արժույթ), իսկ 1կմ-ի արժեքը նախկին 8.51 լիրայի փոխարեն` 12.89-ի:

Թանկացել է նաև կարճ հեռավորությունների համար տրամադրվող տաքսի ծառայությունների գինը: Այն 40 լիրայից հասել է 70-ի՝ թանկանալով 75%:

Հասարակական տրանսպորտից օգտվողների համար ևս թանկացումներ են գրանցվել: Ստամբուլի տրանսպորտային «İstanbulkart»-ի ամբողջական արժեքը 9.90 լիրայից հասել է 15-ի: Ուսանողներինն էլ 4.83-ից՝ 7.31-ի

Թանկացումներ են գրանցվել նաև կապույտ քարտ ունեցողների համար: Ամսական արժեքը 777 լիրայից հասել է 1177-ի: Ուսանողների համար նախատեսված կապույտ քարտը ևս թանկացել է՝ 140 լիրայից հասնելով 212-ի:

Տեսանյութեր

Լրահոս