
Թուրքիայի իշխող կուսակցությունը չեղարկել է LGBT համայնքին աջակցող երգչուհու համերգը

Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Աֆյոն նահանգի Սանդըքլը վարչական շրջանի ղեկավար Մուստաֆա Չյոլը հայտարարել է, որ 2023-ի «Սանդըքլըյի տուրիզմի փառատոնի» շրջանակներում օգոստոսի 11-ին պլանավորված թուրք երգչուհի Գյոքչեի Դինչեր Գենչերի համերգը չեղարկվում է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չյոլը, ով նաև հանդիսանում է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ որպես պատճառ առաջ է քաշել երգչուհու խոսքերն ի աջակցություն «Գեյ փրայդ»-ին (LGPT, ԼԳԲՏՔԻ-ի շքերթ), ինչպես նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցված զրպարտիչ արտահայտությունները:
Գյոքչեն մասնավորապես նշել էր. «Ով ում ցանկանում է, նրան էլ սիրում է: Սերը սեր է: Love is love»:
Նշենք, որ Թուրքիայում ներկայիս իշխող քաղաքական ուժը խիստ բացասական վերաբերմունք ունի LGPT համայնքի նկատմամբ: