ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանի ազատումից հետո կալանավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի՝ պաշտոնից ազատվելուց հետո գործընթացները ոլորտում դեռ չեն ավարտվել: Ծառայության պետ, ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանին աշխատանքից ազատելուց հետո առաջիկայում կալանավորումներ են սպասվում քրեակատարողական հիմնարկներում: Ասել է թե՝ Ատոմյանի ենթակայության տակ աշխատած համակարգում աշխատակիցները գործարքների մեջ են եղել կալանավորների հետ, Ատոմյանը կա՛մ չի տիրապետել իրավիճակին, կա՛մ էլ մասնակից է եղել գործարքներին: Իրավապահները բացահայտումներ են արել: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ առաջիկայում քրեակատարողական հիմնարկներից կալանավորումներ են սպասվում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սերգեյ Ատոմյանին Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031