Պետական մտածողության բացակայության ու «խալխի շեստյորկա» լինելու գայթակղությունը մեզ հանգեգրեց այս օրին. Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հայաստանի գլխավոր պրոբլեմը …
Հայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ։
Հայաստանի գլխավոր պրոբլեմը նախ եւ առաջ այն «քաղաքական համակարգն է», որտեղ մի քանի բացառությունից զատ գրեթե չկան սեփական պետության ու ազգի շահը սպասարկող քաղաքական ուժեր։
Մեկի սրտում ԵՄ դրոշն է երեւում,մյուսի՝ ԱՄՆ-ի, մի մասի գլխավետեւում ՌԴ-ի, իսկ մյուս մասի՝ Թուրքիայի ։
Պետական մտածողության բացակայության ու «խալխի շեստյորկա» լինելու գայթակղությունը մեզ հանգեգրեց այս օրին։
Հայ քաղաքական ուժերի ոգեղեն հենարանը պետք է լինեն երկու բացարձակ արժեք՝ Աստված եւ Հայրենիք։
Աշխարհի մեծերն իրենց շահերի համար նույնիսկ Հայաստանի ներսում են իրենց շահերի համար կռվացնում են քաղաքական ուժերի ու գորրծիչների մեծ մասին։
Սրանք էլ «գլադիատորի» նման կռվում են՝ ստրուկի նման սպասարկելով օտարի շահը։
Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին»։