Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանի կինը և դուստրը այստեղ են` Արցախում. Լուսինե Ավանեսյան

Ֆեյսբուքում տարբեր օգտատերեր համացանցում լուրեր են շրջանառում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր կնոջը և փոքր դստերը դուրս է հանել Արցախից։

Օգտատերերը մեկնաբանություններ էին նաև անում, որ այս ամենը նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Արցախի հանձնմանը։

168.am-ը Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց`արդյո՞ք շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը, ինչին ի պատասխան Լուսինե Ավանեսյանն ասաց.

«Արայիկ Հարությունյանի կինը, դուստրը այստեղ են՝ Արցախում, նրանք որևէ տեղ չեն գնացել»:

Հ.Գ. Նշենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, որ Արցախի նախագահի երկու դուստրերը, որոնցից մեկը վերջերս էր ամուսնացել, Արցախում չեն, նրանք Երևանում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031