«Հայ ուսուցիչնե՛ր, Արցախը կորցնելուց հետո ինչպե՞ս պիտի դասավանդեք». Իրինա Մկրտչյան

Արցախցի ուսուցչուհի Իրինա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ուսուցիչ եմ… Հպարտ եմ, որ այսօր դասավանդում եմ հայերեն, դաստիարակում եմ հայերեն։

Ես ապրում եմ Արցախում։ Հպարտ եմ, որ իմ մասնակցությամբ դեռ կարողանում եմ պահպանել այստեղ հայկականը։ Չեմ ուզում Գանձասարը, Ամարասը, որտեղ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցն է հիմնել, ավիրեն ոսոխները, ինչպես ավիրել են Շուշին ու Անին։

Արցախի տանջված հողը ներծծված է նվիրյալների արյամբ։

Ես ուզում եմ ապրել Արցախում, շարունակել գործս։ Փախստական կարող է դառնալ ցանկացածը, բայց հողը պահում է հայրենասերը։

Հայ ուսուցիչնե՜ր, մենք ճիշտ հասարակության կերտողն ենք, պատմություն գրողն ենք, պատմություն մեկնաբանողն ենք։ Արցախը կորցնելուց հետո ինչպե՞ս պիտի դասավանդեք, ի՞նչ պիտի պատմեք, ինչպե՞ս պիտի նայեք աշակերտի աչքերին։

Միացե՜ք, բացատրեք, պահանջեք, պահպանեք։

Արցախից ազատվելով Հայաստանը հայկական չի մնալու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031