Բաժիններ՝

Անահիտ Մխիթարյանի նոր կերպարավորումը

Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում օգոստոսի 6-ին բեմ կբարձրանա Ջ. Պուչինիի վերջին գլուխգործոցը` Տուրանդոտ օպերան՝ նշանավոր սոպրանո, Հայաստանի վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի գլխավոր դերակատարմամբ:

Հայաստանյան և աշխարհի նշանավոր բեմերի հանդիսատեսի հիշողություններում անջնջելի են երգչուհու անզուգական երգեցողությունը, փայլուն խաղն ու առինքնող և անմոռանալի կերպարները: Այս բեմելը առանձնահտուկ է, քանի որ Ա. Մխիթարյանը առաջին անգամ է անդրադառնում Տուրանդոտին։

Նրա հետ այդ օրը Կալաֆի դերում հանդես կգա Իտալիայում գլխավոր դերերգերով հանդես եկած տենոր Հայկ Վարդանյանը։

Տուրանդոտ օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1926 թվականին Միլանի Լա Սկալայում։ Հայաստանում բեմադրվում է առաջին անգամ։ Ռեժիսոր՝ Վ.

Ստարոդուբցևը, նկարիչը՝ Մարիինյան թատրոնի դիզայներ Պ. Օկունևն, իսկ հագուստները պատրաստել է «Գաբաջյան նորաձևության տուն»-ը: Ներկայացնան գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Կ. Դուրգարյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս