Բաժիններ՝

Սիրելի ժողովուրդ, նորից քեզ խաբեցին. Անուշ Պողոսյան

Առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սույն թվականի մարտ ամսին ազգաբնակչությանը ներկայացվեց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրականացվող և սպասվող «բարեփոխումների» մեկնարկի մասին, որին լայն արձագանք տրվեց մամուլի կողմից, քանի որ «լավ լուրը» հնչեց հենց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Артак Джумаян-ի կողմից:

Մասնավորապես ներկայացվեց, որ պոլիկլինիկաների աշխատանքային գրաֆիկը փոփոխվելու է, ըստ որի` առավոտյան ժամը 8:00-ին կսկսվի լաբորատորիայի, իսկ ժամը 9:00-ին` պոլիկլինիկաների մնացած բաժինների աշխատանքը: Բուժանձնակազմը կաշխատի մինչև երեկոյան ժամը 19:00-ն` հերթափոխով: Շաբաթական մեկ անգամ նեղ մասնագետները կմնան հերթապահության` մինչև ժամը 19:00-ն:

«Բարեփոխումը» հիմնավորվում է նրանով ,որ քաղաքացիները հնարավորություն կունենան, առանց աշխատանքից բացակայելու, այցելելու իրենց սպասարկող պոլիկլինիկաները: «Բարեփոխումները» իրականացվելու են միայն Երևանի, Գյումրու և Վանաձորի պոլիկլինիկաներում, որը հիմնավորվում է տվյալ քաղաքներում պոլիկլինիկաների ավելի երկար աշխատանքի անհրաժեշտությամբ: Ելնելով վերոգրյալից ՀՀ առողջապահության նախարարությանը խնդրեցի պատասխանել երկու պարզ հարցերի՝

Ո՞ր ամսաթվից սկսած են մեկնարկվելու «բարեփոխումները» Երևանի, Գյումրու և Վանաձորի պոլիկլինիկաներում:

Պարզվեց չգիտեն ….

Ի՞նչ մեթոդաբանությամբ և ո՞ր ժամանակահատվածում է կատարվել բնակչության շրջանում կարիքների գնահատումը, որի արդյունքում ընտրվել են Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների պոլիկլինիկաները

Պարզվեց չգիտեն….

Դիմել էի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armeniaին խնդրի ուսումնասիրման համար: Ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանի հարցադրումներին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պատասխանել է անկեղծ՝ «բարեփոխումը» գտնվում է քննարկման փուլում, ուսումնասիրում են իրավական դաշտը, որի արդյունքների մասին դեռ չգիտեն:

Ինչ է ստացվում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մամուլով «բարեփոխումների» իմիտացիա է ստեղծում ՝ խաբելով Հայաստանի Հանրապետության բնակչությանը:

Հ.Գ. Կարծում եմ առողջապահության նախարարի տեղակալը առնվազն պետք է նորից ասուլիս կազմակերպի և բացատրի,թէ ինչու է խաբում այն ժողովրդին, որի հարկերից ստանում է աշխատավարձ և պարգևավճարներ»։

ՍԻՐԵԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՆՈՐԻՑ ՔԵԶ ԽԱԲԵՑԻՆ…….
——————————————————
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության…

Posted by Anush Pogosyan on Tuesday, August 1, 2023

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031