«Դավիթ Տոնոյան, եթե քեզ ինչ-որ մեկը հույս է տվել, որ այսօրվա բեմադրությունը կանխելու է վաղվա Հայաստանի քննչական գործողությունները, ապա քեզ խաբել են». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «նիկոլի հրահանգով «մոստի» վրա դավիթ տոնոյանի պարը տեսել ենք:

նիկոլի հրահանգով անպետք զենքի ջարդոնի ֆոնին դավիթ տոնոյանի նկարվելը տեսել ենք:

նիկոլի հրահանգով հուլիսյան դեպքերի բեմադրում տեսել ենք:

նիկոլի հրահանգով նոր պատերազմ-նոր տարածքներ դավիթ տոնոյանի շոուն տեսել ենք:

նիկոլի հրահանգով գործընկերներին, ընկերներին դավիթ տոնոյանի դավաճանությունը 18-ին թվին տեսել ենք (այդ թվում նիկոլի իշխանազավթմանը մասնակցություն-օժանդակությունը):

նիկոլի հրահանգով պատերազմի կեղծման ընթացք դավիթ տոնոյանի տեսել ենք:

նիկոլի հրահանգով պատերազմի ժամանակ նիկոլի դեմ արտահայտվողներին պատժելու ֆունկցիա դավիթ տոնոյանի կատարմամբ տեսել ենք:

նիկոլի հրահանգով պատերազմից հետո շարունակվող իշխանազավթմանը դավիթ տոնոյանի մասնակցությունը տեսել ենք:

Եվ վերջիվերջո նիկոլի բաժակի ընկեր, ըստ քպ-շնիկների:
տոնոյան դավիթ, գոնե նիկոլի կազմակերպած այս մի հեշտամոլական խաբեբայությանը չմասնակցեիր:

Դու շնչել ու արտաշնչել ես նիկոլի հրահանգով ու շարունակում ես նույնը: Գոնե հիմա նիկոլին պարտակելու ֆունկցիայի մեջ չմտնեիր: Մեզ էլ այդ քայլով գոնե հեռավոր ու մշուշոտ հնարավորություն տայիր մտածել, որ դու ինչ որ մի պահ գոնե պաշտպանության նախարար ես եղել, ոչ թե դավաճան նիկոլի դավաճանական քայլերի անշեղ կատարողը:

Հ.Գ. Քանի հազար անգամ ուզում ես այդ դավաճանների խմբակին հարգելի ու պատվելի ածականներով օժտիր, դավաճանին էլ գերագույն ասա` ուզում ես խաղաղությամբ, ուզում ես պատերազմով, դրանք քեզ միևնույն է փչացրել են:

Փչացրել են 18-ին, 20-ին և հիմա: Այսօրվա ստորացման ցերեկույթին մասնակցությունդ քո առաջ դրած նպատակների տեսանկյունից մնալու են չարդարացված: Ուղղակի մի վերջին անգամ էլ ապացուցեցիր, որ դու երբեք մեր հայրենիքի պաշտպանության հետ կապ չես ունեցել:

դավիթ տոնոյան, եթե քեզ ինչ-որ մեկը հույս է տվել, որ այսօրվա բեմադրությունը կանխելու է վաղվա Հայաստանի քննչական գործողությունները, ապա քեզ խաբել են: Այնպես որ, քո իսկ սիրած բանաձևով` նոր հարցաքննություններ-նոր մեղադրանքներ»:

Տեսանյութեր

Լրահոս