33-ամյա Արամ Մ.-ն հետախուզվում էր սպանության մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին Արմավիրի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվել և Արմավիրի բաժին է տեղափոխվել 33-ամյա Արամ Մ.-ն: Նա մայիսի 6-ից ՌԴ Վոլգոգրադ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: