Նիկոլականները ժողովրդի աջակցությունը չունեն. պետք է միավորվել. Սադոյանի, Բազեյանի առաջարկը. ՈՒՂԻՂ
«Երբ քայլ առ քայլ անդունդն ենք գլորվում և երբ ելքի ուղիներ չենք փորձում գտնել, առաջարկել, դրանց իրագործմանը չենք փորձում ընթացք տալ, մեր պասիվությունը իրոք արդարացում չունի: Եվ այս ողբալի վիճակի շարունակման համար կարծում եմ մենք էլ ենք դառնում նույնքան մեղավոր: Առաջիկայում Երևանի քաղաքապետարանի ընտրություններն են: Եվ ժամանակն է վերջապես հստակ ցույց տալ որ նիկոլականները այլևս ժողովրդի աջակցություն չեն վայելում, պետք է քաղաքական կուրսը փոխվի, պետք է որքան հնարավոր է շուտ նրանք հեռանան: Իսկ պարտությունը այդ ընտրություններում ակնհայտ է, որ դրան էապես կնպաստի:
Բայց քանի որ արտախորհրդարանական ուժերը առանձին, առանձին վարչական մեծ լծակներ ունեցող, ամեն կեղծիքի պատրաստ քպ-ականներին հաղթելու հնարավորություն չունեն, անհրաժեշտ է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ տարաձայնությունները մի կողմ դնելով, հավաքական ուժի ցուցադրմամբ կազմվի հանրության աջակցությունը վայելող նախընտրական հզոր մի դաշինք: Իսկ դրան հասնելու համար, կարծում եմ սոցիալական մեր ցանցի անդամները նույնպես պետք է հնարավորիս ներգրավվեն, նպաստեն այդ դաշինքի կազմավորման գործընթացին»,- հայտարարել է Արշակ Սադոյանը: