«Պարտությունը չպետք է անվերջ շարունակվի, իսկ դրա համար պետք է, որ չհաշտվենք պարտության մտքի հետ»․ Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անհնար է լավ ապրել, երբ դու պարտված ես։ Պարտությունն ու լավ զգալը միասին հակաբնական են, հակակենսաբանական և սուտ։ Ի՞նչ կզգայիք Դուք, եթե Ձեր երեխան լավ զգար և ուրախանար բակային կամ համակարգչային խաղը պարտվելիս։ Միգուցե նույնիսկ մտածեիք բժշկի դիմել, այնքան անհանգստացնող կլիներ դա։
Հիմա հենց այդպիսի վիճակի են փորձում սովորեցնել հայ ազգին՝ նրան դարձնելով հակաբնական, հակակենսաբանական և սուտ տեսակ։
Պարտությունը չպետք է անվերջ շարունակվի, իսկ դրա համար պետք է, որ չհաշտվենք պարտության մտքի հետ։ Աղդամը չպետք է Ադրբեջանի վերահսկողության տակ լինի, Կապանից 900 մետր հեռավորության վրա չպետք է թշնամու դրոշ ծածանվի, Նժդեհ ու Արամ Խաչատրյան ծնած Նախիջևանն Ադրբեջան չպետք է լինի»։