Բաժիններ՝

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի փոսի մեջ․ կան զոհ և տուժածներ

Հուլիսի 21-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ Ծովազարդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1977 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ճամփեզրի փոսի մեջ (մոտ 3 մետր)․ վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ռ․ Թ․-ն (ծնված 1976 թ․) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Գավառի ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Հ․ Ե․-ին (ծնված 1979 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս նույնպես հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել Վ. Ս․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս