Զելենսկին պաշտոնից ազատել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանին, ով քննադատել էր իրեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից ազատել է Վադիմ Պրիստայկոյին, որն օրեր առաջ հրապարակային կերպով քննադատել էր Զելենսկիին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Պրիստայկոյին պաշտոնից ազատելու հրամանում ազատման պատճառ չի նշվում:
Անցյալ շաբաթ Sky News-ին տված հարցազրույցում Պրիստայկոյին հարցրել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի խոսքերի մասին, որն առաջարկել էր Կիևին ավելի շատ երախտագիտություն ցուցաբերել իր դաշնակիցներին զենքի մատակարարումների համար:
Զելենսկին պատասխանել էր՝ ասելով, որ Ուկրաինան միշտ երախտապարտ է Մեծ Բրիտանիային, որը հավատարիմ դաշնակից է: Զելենսկին նաև ասել էր՝ թող Ուոլեսն ասի, թե ինչպես արտահայտի իր երախտագիտությունը, կարող է «առավոտյան արթնանալ և երախտագիտության խոսքերը հայտնել նախարարին»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Զելենսկին հեգնական է եղել՝ Պրիստայկոն ասել է, որ մի փոքր սարկազմ է եղել: «Չեմ կարծում, թե այդ սարկազմը առողջ սարկազմ է է»,- ասել է նա: