Համոզված եմ, որ կառավարության նիստի սկզբին նիկոլի նախաբանները ոչ միայն նույն մարդն ա գրում, այլ իր նախորդ գրած տեքստերից ուղղակի «copy-past» են անում. Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը գրում է. «Համոզված եմ, որ կառավարության նիստի սկզբին նիկոլի նախաբանները ոչ միայն նույն մարդն ա գրում, այլ իր նախորդ գրած տեքստերից ուղղակի «copy-past» են անում։ Բառացիորեն նույնաբովանդակ տեքստեր՝ «Լաչինի միջանցքի արգելափակում», «միջազգային դատարանի որոշում», «ԼՂ-ում էթնիկ ցեղասպանության», «ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովում», «Բաքու-Ստեփանակաերտ երկխոսության միջազգային մեխանիզմի կիրառում» և ամենակարևորը՝ «խաղաղության օրակարգն այընտրանք չունի»։ Էսա սրա ասածը, կարաք չլսեք՝ այլ ասելիք չկա, ես վստահեցնում եմ։
Էսօրվա նիստում ինքնամոռաց խոսեց ու խոսեց՝ առանց հերթ տալու․ օրակարգի զեկուցվող 3 հարցերից մեկը՝ քննարկվեց մոտ 35 րոպե։ Էն աստիճան թեման շեղվեց, որ ինքն ակնարկեց, որ «հերիք ա, եկեք թեմայից խոսենք»։
Էլ ներդրումներ, էլ բորսա․ էդ ընթացքում սկսեց իր սիրած համեմատականներն ու զուգահեռներն անցկացնել ներդրումների ու բյուջետային հավաքագրումների նախկին ցուցանիշների հետ, նշեց, որ «դրանք աննախադեպ ձեռքբերումներ են», չմոռացավ կառավարության «շարունակական բարեփոխումների մասին, շեշտեց, որ «իրենք շարունակելու են նույն ոգով»։
Ոչ մի բառ նախօրեին Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին, վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակի մասին։ Սրանք երևի էդ փաստի մեջ էլ են պատերազմի վտանգ տեսնում, դրա համար տազ արած լռում են։ Դրա փոխարեն խորքային անդրադարձ կատարեց Սևանում հանրային նոր լողափներում զուգարանների թեմային, որ դրանք մաքուր լինեն, ավելին նոր տերմին էլ շրջանառության մեջ դրեց՝ «արժանապատիվ զուգարան», հետո խոսեց տապչաններից։
Էս ա մեր իրականությունը՝ զուգարան, տապչան, ասֆալտ․ հա, ու փող՝ շաաատ փող։ Մնացածի հետ նիկոլոսն ու մյուսները գործ չունեն, էլ չեմ խոսում անվտանգության մասին։ Բայց դրա փոխարեն էդ թեմաների մասին ինչքան թողաս նախկինում ունեցած ձեռքբերումների մասին լափառոշ-լափառոշ կարան բարբաջեն։
Հ․գ․ Ի դեպ՝ էսօր ֆիքսեցի, որ նիստի ժամանակ սեղանին «Սիլ» էր դրված։
Օրակարգում 35 հարց կար»։