Պարզվել է մտավոր աշխատանքի ընթացքում քաղցրավենիք ուտելու անսպասելի հետևանքը
Շատ մարդիկ օգտագործում են քաղցրավենիք (օրինակ՝ շոկոլադ)՝ ինտենսիվ մտավոր աշխատանքի ժամանակ ուղեղի գործունեությունը խթանելու համար: Սակայն դա բացասական հետևանքներ է ունենում։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ Գազետա.Ru-ի իր սյունակում ասել է դիետոլոգ, սննդաբան, Սանկտ Պետերբուրգի SM-Clinic-ի էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Օքսանա Պանովան։
«Երբ շաքարի մեծ չափաբաժինը մտնում է արյուն, ուղեղի և ամբողջ օրգանիզմի ակտիվությունն իսկապես մեծանում է։ Պարզապես նման «լիցքավորման» ազդեցությունը կարճաժամկետ է։ 15–20 րոպեի ընթացքում առաջադրանքների վրա կենտրոնացումը փոխարինվում է հոգնածությամբ, քնկոտությամբ և սովի զգացումով»,-ասել է նա։
Բժիշկը նաև զգուշացրել է, որ քաղցրավենիքի օգնությամբ ուղեղը տոնուսավորելու սովորությունը սպառնում է արագ քաշի ավելացումով։