«Նախատեսված է իմ հանդիպումն Ալիևի հետ. Ցավոք, խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման». Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը հայկական կողմին շարունակում է մեղադրել ականապատման հարցում։

«Նախ, Արդարադատության միջազգային  դատարանը փետրվարի 22-ի որոշմամբ հերքեց ականապատման հարցերում Հայաստանին ուղղված մեղադրանքները, և հետո, հարաբերությունների կարգավորման հարցում իր վճռականությունն ու անկեղծությունը ցույց տալու համար, հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների ականադաշտերի քարտեզները, որոնց օգտագործմամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման լայնածավալ աշխատանքներ։

Իսկ Ադրբեջանը սրան ի պատասխան՝ ոչ մի համարժեք քայլ չարեց մինչև օրս, շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել՝ որպես քաղաքական սակարկման գործոն»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի։

Կարդացեք նաև

«Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Երևան երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի։  Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա։ Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ։ Ցավոք, խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման, հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը։ Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս