
«Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի ցեղասպանության համար»․ Ալիև

Նեոգաղութատիրության քաղաքականությունը դեռ շարունակող երկրներից մեկը Ֆրանսիան է, ինչի առնչությամբ Ադրբեջանը խիստ մտահոգված է։ Այս մասին Չմիավորման Շարժման պետությունների համակարգող բյուրոյի նիստին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևը նշել է, որ Ֆրանսիան պետք է հարգի Կոմորյան կղզիների ինքնիշխանությունը Մայոտ կղզու նկատմամբ, ինչպես նաև Նոր Կալեդոնիայի և ֆրանսիական անդրծովյան համայնքների և տարածքների այլ ժողովուրդների իրավունքները։
«Ֆրանսիայի կառավարման օրոք տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ սպանվել է գրեթե 1,5 միլիոն ալժիրցի։ Ալժիրցի մարտիկների գանգերը մինչ օրս պահվում են Փարիզի թանգարանում՝ որպես ռազմավար:
Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի իր գաղութային անցյալի և արյունալի գաղութային հանցագործությունների, ինչպես նաև Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլուր Չմիավորման շարժման անդամ երկրների դեմ ցեղասպանության համար»,-ասել է Ալիևը։