
Երևան-Բաթումի-Երևան երթուղով միջազգային գնացքի երթևեկը վերականգնվել է

Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի երթուղին, որը խաթարվել էր հուլիսի 2-ի սողանքի հետևանքով, վերականգնվել է։
«Չնայած նրան, որ Վրացական երկաթուղու վնասված հատվածով երթևեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթևեկը Երևանից մինչև Բաթումի»,- «Արմենպրես»-ի փնշված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ ընկերության՝ առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը։
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը և հիշեցնում, որ տվյալ իրավիճակը պայմանավորված է վերջին ամիսներին Հայաստանում ու Վրաստանում առկա եղանակային բարդ պայմաններով։ Վերջերս սողանքային իրավիճակ էր առաջացել նաև Հայաստանի հյուսիսում, երբ սելավը հունիսի 6-7-ը վնասել էր երկաթուղին Ալավերդու մոտակայքում։