Բաժիններ՝

Սպանություն` Քարակերտ գյուղում. ակումբում մի խումբ անձանց վեճը վերածվել էր ծեծկռտուքի…

Հուլիսի 3-ին, ժամը 05.26-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել «ԳՈՒՎ հարցականով, ձախ ազդրի ծակած վերք, աջ ձեռքի կոտրվածք» ախտորոշումով՝ 24-ամյա երիտասարդ, «որովայնի առաջնային պատի ծակած վերք, լյարդի վնասում, ներքին արնահոսություն» ախտորոշումով՝ 31-ամյա երիտասարդ և «որովայնի առաջնային պատի թափանցող վերք» ախտորոշումով՝ 53-ամյա տղամարդ: Հիվանդանոցում 53-ամյա տղամարդը՝ Քարակերտ գյուղի բնակիչ Քերոբ Հայրապետյանը, մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գիշերվա ժամը 3-ի սահմաններում Քարակերտ գյուղի ակումբում մի խումբ անձանց վեճը վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում էլ Արտենի գյուղի 23-ամյա բնակիչը դանակահարել էր Քարակերտ գյուղի երեք բնակիչներին, որոնք տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ 53-ամյա տղամարդը մահացել էր:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արտենի գյուղի 24-ամյա և 23-ամյա բնակիչները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղ նրանք խոստովանել են կատարած արարքը:

Նրանք ներկայացվել են Արմավիրի քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս