
NASA-ն նախատեսում է սկսել Լուսնի վրա բնական պաշարների արդյունահանումը

NASA-ն Լուսնի վրա հանքարդյունաբերություն կսկսի 2030-ականներին: Ըստ Reuters-ի՝ առանցքային ռեսուրսները կլինեն թթվածինը, ջուրը, երկաթը և հազվագյուտ հողային տարրերը։ Գործակալությունը նախատեսում է ամերիկացիներին Լուսին ուղարկել մինչև 2025 թվականը՝ հայտնում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ «Արտեմիս» առաքելության նպատակն է ներդրումներ ներգրավել տիեզերք: Սպասվում է, որ հրթիռային կոմերցիոն ընկերությունները կլինեն առաջին հաճախորդները:
Արտադրողները կկարողանան օգտագործել լուսնի ռեսուրսները վառելիք և թթվածին արտադրելու համար: