Լուսագյուղի կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես արգելվելու է տեղամասում բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400 հատվածի (Արամավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ) վթարային կամրջի վերականգնման շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով առաջիկա մի քանի օրերին արգելվելու է տեղամասում բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը՝ կից ներկայացնելով շինարարության վայրի շրջանցման սխեման։
Հիմնադրամը վարորդներին խնդրում է կամուրջը շրջանցել նշված սխեմային համապատասխան։