Առաջընթաց կա, սակայն մեծ ջանքեր պետք է գործադրվեն վերջնական համաձայնագրի հասնելու համար. Բլինքեն

Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առաջընթաց կա, սակայն վերջնական համաձայնության հասնելու շատ աշխատանք կա:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ամփոփելով Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումների նոր փուլի արդյունքները։

«Շնորհակալ եմ իմ երկու գործընկերներին և գնահատում եմ այն բարդ աշխատանքը, որը շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության պայմանագրի, ինչպես նաև այլ կարևոր խնդիրների լուծման հասնելու համար, որոնք կարող են զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները։ Շնորհակալ եմ այս երկրորդ հանդիպման ընթացքում ձեր ծախսած ժամանակի համար։ Շնորհակալ եմ, ինչպես նշված է հայտարարության մեջ, որը շուտով կհրապարակվի, համաձայնագրի շուրջ ընդհանուր նպատակին հասնելու համար գրանցած առաջընթացի համար, ինչի արդյունքում համաձայնագրում որոշ հոդվածներ են ներառվել, ինչպես նաև խորացվել է փոխըմբռնումը այլ կարևոր խնդիրների վերաբերյալ և ընդհունվել է այն փաստը, որ դեռ մեծ ջանքեր պետք է գործադրվեն վերջնական համաձայնագրի հասնելու համար»,- ասել է նա։

Նա նշել է, որ հետագա հանդիպումներ են նախատեսված մի քանի շաբաթից նրանց հետ ԵՄ-ում:

«Մենք մի շարք հանդիպումներ ենք ունեցել ոչ միայն այստեղ, այլև մեր ԵՄ գործընկերների հյուրընկալությամբ՝ ներառյալ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի մասնակցությամբ, և գիտենք, որ հետագա հանդիպումներ են նախատեսված մի քանի շաբաթից նրանց հետ ԵՄ-ում։ Անհամբերությամբ սպասում ենք շարունակելու նաև այս գործընթացը առաջիկա շաբաթներին՝ լավագույն օգտագործելու այս թափը, որին մենք հասել ենք այս հանդիպումների ընթացքում՝ հասնելու հետագա համաձայնությունների տարբեր մասերի վերաբերյալ՝ նպատակ ունենալով հասել վերջնական և ընդհանուր համաձայնագրի առաջիկա շաբաթներին կամ ամիսներին։ Կարծում եմ՝ նաև հստակ գիտակցում կա բոլոր կողմերից, որ որքան մենք մոտենում ենք համաձայնության հասնելուն,որոշ դեպքերում այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնված են վերջում։ Բայց ես շատ շնորհակալ եմ թափանցիկության, անկեղծության ոգու համար։ Դա է միակ ճանապարհը փոխըմբռնման և համաձայնության հասնելու համար»,- ասել է պետքարտուղարը։

Տեսանյութեր

Լրահոս