Բաժիններ՝

Ամերիկացիների ավելի քան մեկ երրորդը վատ որակի օդի գոտում է հայտնվել

ԱՄՆ-ի բնակչության ավելի քան մեկ երրորդը գտնվում է օդի որակի վատթարացման գոտում՝ Կանադայում անտառային հրդեհների պատճառով։ Ինչպես տեղեկանում ենք CNN-ից, խոսքը 10-ից ավելի նահանգների բնակիչների մասին է։

Լրատվամիջոցի տվյալներով՝ օդի որակի զգալի վատթարացում է գրանցվել Չիկագո, Քլիվլենդ, Դետրոյթ և Ինդիանապոլիս քաղաքների մերձակայքում գտնվող շրջաններում։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այնտեղ ապրում է ավելի քան 120 միլիոն մարդ․ նրանց խորհուրդ է տրվում դուրս չգալ տնից։ Օդի որակի որոշ բարելավում, CNN-ի տեղեկատվության համաձայն, սպասվում է հունիսի 29-ին։

Կանադայի անտառային հրդեհների դեմ պայքարի միջգերատեսչական կենտրոնի տվյալներով՝ երկրում կա բռնկման մոտ 420 ակտիվ օջախ, որոնց մոտ կեսը հրշեջներն առայժմ չեն կարողացել վերցնել հսկողության տակ։ Ամենամեծ թվով հրդեհներ են գրանցվել Ալբերտայի, Բրիտանական Կոլումբիայի, Քվեբեկի և Օնտարիոյի նահանգներում։ Տարեսկզբից տարերային աղետից տուժած տարածքների ընդհանուր մակերեսը գերազանցել է 6 միլիոն հեկտարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930