Բաժիններ՝

Ողբերգական դեպք Վանաձորում. հայտնի «Երեք լճեր» կոչվող տարածքի լճերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Լոռիում, այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում՝ «Երեք լճեր» կոչվող տարածքի լճերից մեկում դի է նկատվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ ՓԾ Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները լճից դուրս են բերել տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են ջրահեղձ եղած տղամարդու ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930