Բաժիններ՝

Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքն այսուհետ կշարժվի Սասունցի Դավթի հրապարակից

Երևան-Սևան-Շորժա-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքը կշարժվի ոչ թե «Ալմաստ» կանգառից (Քանաքեռ-Զեյթուն համայնք), այլ «Երևան» (Սասունցի Դավթի հրապարակին հարող) կայարանից։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

«Այս տարի ունենք նոր երթուղի, էլեկտրագնացքը «Երևան» կայարանից շարժվելու է «Շորժա» կայարան։ Նախորդ տարիներին երթուղին մեկնարկում էր «Ալմաստ» կայարանից, բայց քանի որ մեր ուղևորները շատ հարցումներ էին ուղարկել մեզ՝ որոշեցինք երթուղին սկսել Երևանի կենտրոնին ավելի մոտ»,- ասաց Մելնիկովը։

Երթուղին սկսել է աշխատել հունիսի 16-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930