Արցախի ՊԲ-ն զոհված հայ զինծառայողների տվյալները կհայտնի լրացուցիչ հաղորդագրությամբ
Արցախի և Ադրբեջանի շփման գծում ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված չորս հայ զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
«ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ։