Բաժիններ՝

Իրանի հարավ-արևելքում ավազամրրիկից տուժածների թիվը գերազանցել է 1000-ը

Վերջին օրերին Իրանի ավելի քան 1000 քաղաքացիներ են տուժել ավազամրրիկի հետևանքներից, որը պատուհասել է հանրապետության հարավ-արևելքի Սիստան և Բելուջիստանի նահանգը։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

Նշվում է, որ ըստ փրկարար ծառայությունների տվյալների՝ 1 059 մարդ ստիպված է եղել օգնության դիմել բուժհաստատություններ։ Նրանցից առնվազն 145-ը դեռ գտնվում են բժիշկների հսկողության տակ՝ զարգացած բարդությունների պատճառով։ Բժիշկները նշում են, որ տուժածներն ունեն շնչառության, տեսողության և սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ։

Մինչ այս հաղորդել էինք ավազամրրիկների հետևանքով առնվազն 764 տուժածի մասին: Օդերևութաբանները նշել էին, որ Սիստան և Բելուջիստանի տարածքում հորիզոնական տեսանելիությունը կրճատվել է մինչև 3 կմ, այդ թվում՝ նահանգի վարչական կենտրոն Զահեդանի օդանավակայանում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս