Պետք է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին. ՀՀ ԱԳՆ-ն հիշեցնում է Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կոչը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ հատկապես անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանի թվիթերյան գրառումից:

«Հատուկ անդրադարձ պետք է կատարվի Ադրբեջանի քաղաքականությանը, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու առումով», – մեջբերել է Անի Բադալյանը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձից:

ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ևս կոչ են արել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930