Ճապոնիայի վարչապետը կմասնակցի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գագաթնաժողովներին

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կառավարող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարության հետ Տոկիոյում կայացած նիստում հայտարարել է, որ հուլիսի 11-ից 14-ը կայցելի Լիտվա և Բելգիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և հանդիպում անցկացնելու ԵՄ-ի ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկացնում է Nippon լրատվական ցանցը:

Բացի այդ, կառավարության ղեկավարը հայտարարել է հուլիսի 16-ից 19-ը Մերձավոր Արևելք իր ուղևորության մասին։ Նա այդ տարածաշրջանում կայցելի Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատար։ 2021 թ.-ի հոկտեմբերին պաշտոնը ստանձնելուց ի վեր սա նրա առաջին ուղևորությունն է Մերձավոր Արևելք:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում տեղի կունենա հուլիսի 11-12-ը։ 2022 թվականին Կիսիդան դարձել է Ճապոնիայի կառավարության առաջին ղեկավարը, որը մասնակցել է դաշինքի գագաթնաժողովին։ Դրանից հետո Ճապոնիայի ԱԳՆ-ն որոշել է անկախ դարձնել իր ներկայացուցչությունը ՆԱՏՕ-ում՝ այն առանձնացնելով Բրյուսելում իր դեսպանությունից և դրանով իսկ բարձրացնելով ներկայացուցչության կարգավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս