
«Եվրոպան այսօր դարձել է Ադրբեջանի վառելիքային շանտաժի գերին. նավթը ավելի մեծ արժեք է, քան 120.000 հայ մարդու կյա՞նքը». Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ Եվրոպան այսօր դարձել է Ադրբեջանի վառելիքային շանտաժի գերին:
«Պայմանագիր է կնքում ԵՄ հետ, Ուրսուլա Ֆոնդերլայնը Ադրբեջանին համարում է վստահելի գործընկեր. Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, որ նավթը ավելւ մեծ արժեք է, քան 120 հազար հայ մարդկանց կյա՞նքը»,-Ֆրանսիայի դեսպանատան դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց նա:
«Եվրոպական քաղաքակրթությունը պետք է իրեն հարց տա՝ ո՞րն է կարևոր՝ մարդկանց կյա՞նքը, թե՞ նավթը: Պետք է հասկանան, որ եվրոպական արժեքներ կրող քրիստոնյա ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվում: Սա արժեհամակարգի հարթության մեջ է»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում