Բաժիններ՝

Բայդենն Իտալիայի վարչապետի հետ քննարկել է ՌԴ-ում տեղի ունեցած իրադարձությունները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ քննարկել է Ռուսաստանում օրերս տեղի ունեցած խռովության փորձը: Այդ մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը տարածվել է քաղաքական գործիչների հեռախոսազրույցից հետո։

Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանում վերջին զարգացումները քննարկվել են առանցքային դաշնակիցների և գործընկերների հետ սերտ փոխգործակցության շրջանակներում:

Կողմերը նաև հաստատել են իրենց անխախտ աջակցությունն Ուկրաինային, քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները և Հյուսիսային Աֆրիկայում վերջին զարգացումները:

Նախագահ Բայդենը վարչապետ Մելոնիին հրավիրել է հուլիսին այցելել Սպիտակ տուն:

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրել էր ռուս զինվորականներին «Վագներ»-ի դիրքերը գնդակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ՝ մտնելով Դոնի Ռոստով, այնուհետև շարժվելով դեպի Մոսկվա։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրել էր առաջխաղացումը և զորքերը վերադարձրել տեղակայման վայրեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս