Բաժիններ՝

Ալեքսանդրիայում բազմաբնակարան շենք է փլուզվել

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում փլուզվել է 14-հարկանի շենք: Միջադեպի հետևանքով 4 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է Egypt Independent պարբերականը:

Փրկարարները փլատակներից հանել են 4 հոգու: Նրանք շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նշվում է, որ շենքի բնակարաններն ամռանը վարձով էին տրվում հանգստացողներին:

Ալեքսանդրիայի նահանգապետը հայտնել է, որ շենքն ուղղահայաց ճաք է ունեցել, որն էլ դարձել է փլուզման պատճառ:

Միջադեպի հետևանքով վնասվել են նաև մեքենաներ և մի քանի խանութներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս