Բաժիններ՝

Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ակտիվացնել է ԵՄ-ն ճգնաժամային արձագանքման կենտրոնը

ԵՄ-ն ակտիվացրել է ճգնաժամային կենտրոնը ՝ կապված Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:

«Ես հեռախոսային բանակցություններ եմ վարել «G7» երկրների ԱԳ նախարարների հետ, մենք քննարկել ենք իրավիճակը Ռուսաստանում», – գրել է Բորելը:

«Ես համակարգում եմ գործողությունները ԵՄ շրջանակներում և ակտիվացրել եմ ճգնաժամային արձագանքման կենտրոնը», – նշել է նա:

Նա հավելել է, որ իրենց աջակցությունն Ուկրաինային չի թուլանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930