Հրատապ է. 913 միլիոնով պետք է նորոգել Արծվաշեն տանող ճանապարհը

Հայաստանի Կառավարությունը դեռևս անցյալ տարի՝ 2022 թվականի սեպտեմբերին, ֆինանսական միջոցներ էր հատկացրել Հ-30 (Մոտեցում Արծվաշենին հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 5+000 և կմ5+000 -կմ5+720) հատվածների հիմնանորոգման աշխատանքների համար։

2022 թվականին ընդունված որոշմամբ՝ 4 հատվածներով ճանապարհաշինական աշխատանքների իրականացման համար հայտարարվել էր մրցույթ, ինչից հետո 3 ճանապարհահատվածի համար կնքվել էր ընդհանուր առմամբ 1 միլիարդ 428 միլիոն 500 000 դրամի պայմանագիր. 4-րդ առանձին հատվածի համար պայմանագիր չէր կնքվել։

Մեկ տարի անց՝ 2023 թվականին, այդ հատվածի շինարարությունը Կառավարությունը համարել է հրատապ լուծման ենթակա հարց, ինչով պայմանավորված էլ՝ հունիսի 22-ին ընդունել է որոշում, և առանց մրցույթ հայտարարելու՝ համաձայնագիր է կնքվել ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող «Կապավոր» ՍՊԸ հետ։

Այս ընկերությունը շուտափույթ պետք է 913 միլիոն դրամով նորոգի 5.72 կմ երկարությամբ Հ-30` Մոտեցում Արծվաշենին հանրապետական նշանակության ավտոճանապարհը, քանի որ այն, ըստ ՀՀ Կառավարության, ունի ռազմավարական նշանակություն։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս