Բաժիններ՝

30-ամյա կինը ծանր մարմնական վնասվածք էր պատճառել 38-ամյա տղամարդուն

Հունիսի 22-ին, ժամը 22.04-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ուջան գյուղի Անդրանիկի արձանի մոտ դանակահարված անձ կա:

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները պարզել էին, որ ժամը 22.00-ի սահմաններում, Ուջան գյուղի Ֆիդայինների փողոցի 1-ին նրբանցքի հասցեներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 38-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ էր պատճառել անհայտ անձը։ 38-ամյա տղամարդը կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով տեղափոխվել էր հիվանդանոց։

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը Ուջան գյուղի հայրական տանը վիճաբանել է եղբոր ընկերուհու հետ, որի ընթացքում էլ վերջինս սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրան՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վաչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 23-ին Երևան քաղաքի 30-ամյա բնակչուհին ներկայացել է Երևանի Կարապետ Ուլնեցու փողոց, որտեղ էլ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: 30-ամյա կինը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ 38-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել իրեն։ Բուժզննությամբ նրա արմնկային և գոտկային շրջաններում հայտնաբերվել են կապտուկներ:

Քրեական վարույթը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս