Բաժիններ՝

Պուտինը զինված խռովության հետ կապված իրավիճակն անվանել է հարված երկրի և ժողովրդի թիկունքին

Պուտինը զինված խռովության հետ կապված իրավիճակն անվանել է հարված երկրի ու ժողովրդի թիկունքին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:

Պուտինը նաև նշել է, որ Ռոստովում փաստացի արգելափակված է քաղաքացիական և ռազմական վարչության աշխատանքը:

«Զինված ուժերը և պետական այլ մարմիններ ստացել են անհրաժեշտ հրամաններ, այժմ հակաահաբեկչական բնույթի լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում Մոսկվայում, Մոսկվայի շրջաններում և մի շարք այլ շրջաններում: Վճռական գործողություններ կձեռնարկվեն նաև Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Այն մնում է բարդ, փաստացի արգելափակված է քաղաքացիական և ռազմական վարչության աշխատանքը»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930