Մահացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը
Ավտովթարից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժում ստացող Արսեն Մկրտչյանը, ցավոք, կնքել է իր մահկանացուն։
Լուրը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մամլո խոսնակ Աիդա Կարապետյանը։
Արսեն Մկրտչյանը վթարի էր ենթարկվել հունիսի 6-ին, իր սեփական մոտոցիկլետով։
Այդ մասին վերջինս հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ։
«Նախօրեին Ավան և Նոր Նորք դատարանի մոտ էի մոտոցիկլետով, հետաքրքրություն, վիճաբանություն եղավ, բայց նորմալ բարձրացա իմ դատական նիստին, լսվում էր Գայանե Հակոբյանի գործը»,-հայտնեց փաստաբանը:
Մկրտչյանի խոսքով՝ նիստից վերադարձել, նստել է մոտոցիկլետի վրա և արձանագրել է տարօրինակ վիճակ դիմապակու հատվածում, այն ուղղել է, բայց մոտոցիկլետի պահվածքն մի քիչ այլ է եղել, ժամանակ առ ժամաման անջատվում էր:
«Այսօր էլ նստել եմ իմ մոտոցիկլետը և Աշտարակ գնալու ճանապարհին վթարվեցի: Մեղավորը ես եմ պատճառը չդնենք տեխնիկական անսարքությունների վրա, ենթադրյալ ինտիրգներ չփնտրենք»,-ասել էր փաստաբանը փաստաբանը:
Իր տաղավարային վերջին հարցազրույցը Արսեն Մկրտչյանը տվել էր 168.am-ում։
Երկար պատմում էր գեներալ Մանվել Գրիգորյանի մասին։ Ասաց` մի օր անպայման կհանդիպեն, ու հուզվեց։ Լուսավոր մարդ էր Արսեն Մկրտչյանը, անչափ սիրում էր իր ընտանիքը, որդուն, թոռներին։ Անգամ իր վերջին հրապարակումներից մեկում հպարտանում էր, որ որդին իրենից լավ հայր է։
168.am-ը ցավակցում է Արսեն Մկրտչյանի հարազատներին, ընտանիքի անդամներին, գործընկերներին ու ընկերներին։