Պուտինը հանդես կգա ուղերձով. Մոսկվայում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ
Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գործողությունների հետ կապված` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս հանդես կգա ուղերձով։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով Մոսկվայում ու Մոսկովյան շրջանում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։
Ավելի վաղ Պրիգոժինը հայտարարել էր, որ «Վագների» թիկունքը ենթարկվել է ռմբակոծման ՌԴ զինված ուժերի կողմից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկատվությունը։ Պրիգոժինը հայտարարել է, որ իրենք «25 000 զորքով շարժվում են երկրում արդարությունը վերականգնելու»։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Պրիգոժինի խոսքերն ու գործողությունները անվանել է երկրում զինված քաղաքացիական պատերազմ սկսելու կոչ։
Ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ Ռոստով նա Դոնու քաղաքն արդեն «Վագների» վերահսկողության տակ է։