
ՀՅԴ պատվիրարկությունը Պանամայում մասնակցում է Ընկերվար երիտասարդների միջազգային միության (ԸԵՄՄ / International Union of Socialist Youth) ընդհանուր ժողովին

Պանամայում հունիսի 22-25 տեղի կունենա Ընկերվար երիտասարդների միջազգային միության (ԸԵՄՄ / International Union of Socialist Youth) ընդհանուր ժողովը, որին մասնակցում են ՀՅԴ Երիտասարդականի անդամ Հասմիկ Բուրուշյանը և ՀՅԴ-ի կողմից ԸԵՄՄ-ի փոխնախագահ Սարինե Աբրահամյանը:
ԸԵՄՄ ընդհանուր ժողովը միության բարձրագույն ժողովն է, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, և որտեղ հաշվետվություն է ներկայացվում նախագահության կողմից, ընտրվում նոր նախագահություն և ճշտվում միջազգային միության և իր անդամ կազմակերպությունների առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Ժողովի օրակարգում ընդգրկվել է նաև Արցախյան հիմնախնդիրը՝ մասնավորապես Արցախի շարունակվող շրջափակումը:
Ընդհանուր ժողովին հունիսի 26-30 կհաջորդի ԸԵՄՄ -ի ամառային քաղաքական ճամբարը (IUSY Festival), որտեղ կլինեն տարբեր ձևաչափերով քննարկումեր, աշխատանքային խմբակներ և առիթ կստեղծվի յուրաքանչյուր պատվիրարկությանը ներկայացնել իր կազմակերպությունն ու երկիրը:
Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունը Ընկերվար-Միջազգայնականի (Սոցիալիստական Ինտերնացիոնալ) ուղեկից երիտասարդական կազմակերպությունն է, որին անդամակցում են ավելի քան 163 կազմակերպություններ՝ աշխարհի շուրջ 110 երկրներից։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ.-ի լիիրավ անդամ է։