Բաժիններ՝

Կուբայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Փարիզ

Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը Եվրոպայի երկրներ իր շրջագայության ընթացքում պաշտոնական այցով ժամանել է Փարիզ: Այս մասին հաղորդվում է Կուբայի նախագահի Twitter-յան էջում։

«Նախագահ Միգել Դիաս Կանել Բերմուդեսը ժամանել է Ֆրանսիա, որտեղ հունիսի 22-ին և 23-ին կմասնակցի Նոր համաշխարհային ֆինանսական դաշնագրի հարցին նվիրված գագաթնաժողովին», – ասված է հաղորդագրության մեջ։

Կարիբյան պետության ղեկավարը միջոցառմանը կմասնակցի որպես «77-ի խումբ + Չինաստան» միավորման նախագահ:

Ավելի վաղ Դիաս Կանելն իր եվրոպական շրջագայության ընթացքում այցելել է Իտալիա, Վատիկան և Սերբիա՝ հանդիպելով երկրների ղեկավարների, ինչպես նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930