
Փարիզի կենտրոնում տեղի ունեցած պայթունից 37 մարդ է վիրավորվել, կան անհետ կորածներ

Փարիզի կենտրոնի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. շենքը փլուզվել է: Միջադեպի հետևանքով 37 մարդ է վիրավորվել: Նրանցից 4-ը գտնվում է ծանր վիճակում: Փրկարարները շարունակում են փլատակներում մնացած 2 անհետ կորածների որոնումները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Շենքում գտնվում էր դիզայնի դպրոց, ինչպես նաև Կաթոլիկ կրթական համակարգի կենտրոնակայանը:
Ըստ ականատեսների՝ պայթյունից առաջ գազի ուժեղ հոտ է տարածվել: Այնուամենայնիվ, իշխանությունները դեռ հետաքննում են միջադեպի պատճառը:
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որն այնուհետև վերահսկողության տակ է վերցվել: