
40-ամյա Արսեն Ա.-ն հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 20-ին Մասիս քաղաքի 5-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 40-ամյա Արսեն Ա.-ն: Նա ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: