
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Վեսելին Մ.-ն հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 20-ին Սոֆիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի Վեսելին Մ.-ն: Նա 2019 թ. հոկտեմբերի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր բանկային խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ: