
BlueQubit-ը Երևանում առաջին անգամ Quantum Computing Bootcamp կանցկացնի

Հայ հիմնադիրներ ունեցող BlueQubit նորարարական քվանտային հաշվողական հարթակն առաջին անգամ Երևանում Quantum Computing Bootcamp կանցկացնի:
Դիմել հնարավոր է մինչև հունիսի 30-ը:
6-շաբաթյա բութքեմփի մասնակիցները կարող են սովորել քվանտային ալգորիթմներ և ծրագրավորում ոլորտի փորձագետներից՝ դասախոսությունների և գործնական նախագծերի միջոցով: Bootcamp-ի լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու BlueQubit-ում ամենահետաքրքիր քվանտային մարտահրավերների վրա: