Բաժիններ՝

ԶՄՊԿ պահակին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Որոշումը հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։

Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։

Ապրիլի սկզբին Հուսեյն Ախունդովն ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջևանից Սյունիք էին ներթափանցել, որոնց հետագայում հայտնաբերել էին տեղի բնակիչները։

Ագշին Բաբիրովին արդեն իսկ դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս