ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որը ներառում է նաև անվտանգության ոլորտը. Արմեն Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 20-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ: Արմեն Գրիգորյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով.

«Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծել եմ, որ ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որը ներառում է նաև անվտանգության ոլորտը: Բարձր եմ գնահատել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում և ընդգծել, որ այն նպաստում է ավելի կայուն ու անվտանգ տարածաշրջան ունենալուն»:

Նատալի Լուազոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն ամրացնելու համար անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել՝ հատկապես Հայաստանի համար նման դժվարին քաղաքական պայմաններում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930