Ու դուք ուզում էիք, որ մենք այս «մոդերատորի» գլխավորությամբ պատերազմ հաղթեի՞նք. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Ու դուք ուզում էիք, որ մենք այս «մոդերատորի» գլխավորությամբ պատերազմ հաղթեի՞նք, Արցախյան գոյամարտի էքզիստենցիալ հիմքերն ատողի գլխավորությամբ Արցախ չկորցնեի՞նք: Հիմա էլ մտածում եք, որ «աղանդավոր քարոզիչի» մեթոդաբանությամբ երկիր կառավարողը մեր պետությունը չի՞ կործանի:

Պետությունը կկործանի, հետո էլ դրսից շուրջ հինգ-վեց ժամ լայվ կանի նույն տրամաբանությամբ, ինչպես հիմա է անում «ապացուցելով», որ ինքը մեղավոր չէ պետության կործանման մեջ, որովհետև իրենից առաջ արվածի արդյունքում այդ պետությունը չէր կարող չկործանվել, իսկ ինքը՝ ինքն ընդամենը «մոդերատոր» էր, իսկ մնացյալը անցյալի և նախկինի զոհ:

Չկա հարց, որի պատասխանը նա չունի և թքած չունի այդ պատասխանի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի վրա: Կարևորը իր ընտրազանգվածի հետ աշխատանքն է և նրանց տրվող քաղաքական օփիումի քանակն ու որակը»:

Տեսանյութեր

Լրահոս